Ադրբեջանը Կարս-Նախիջևան երկաթգծի համար Թուրքիային $1 մլրդ արտոնյալ վարկ կհատկացնի

Կարս-Նախիջևան երկաթգծի կառուցումը կարժենա շուրջ $1 մլրդ: Այս մասին տեղեկացրել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Գուրբան Նազիրովը, հաղորդում է APA-ն:

Նրա խոսքով՝ ընկերությունն արդեն ստացել է կառավարության՝ նախագծի մշակման հանձարարականը, և այդ նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով:  

Նազիրովի խոսքով՝ երկաթգիծն ընդգրկելու է Կարսից մինչև թուրք-ադրբեջանական սահամանային հատված ընկած 230 կմ-անոց հատվածը: Բաքունն հաշվի առնելով այս ճանապարհի բացառիկ նշանակությունը, ըստ Նազիրովի, հնարավոր է՝ թուրքական կողմին $1 մլրդ արտոնյալ վարկ տրամադրի:

Նախագծի շրջանակում նախատեսվում է նաև վերակառուցել Նախիջևանի երկաթուղային համակարգը, քաղաքով անցնող երկաթգիծը, ինչպես նաև վագոնների պարկը: Այս աշխատանքները կարժենան շուրջ $700 մլն և կիրականացվեն Ադրբեջանի հաշվին: