Սնեյդերի հարցը կվճռվի այսօր

Դեկտեմբերի 7-ին «Ինտերի» մարզական տնօրեն Մարկո Բրանկին, թիմի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերն ու ֆուտբոլիստի գործակալ Սորեն Լերբին հանդիպում կունենան:

Ինչպես փոխանցում է իտալական մամուլը, այսօրվա հանդիպումը որոշիչ կլինի հոլանդացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում:

Այսօր կողմերը քննարկելու են «Ինտերի» առաջարկած նոր պայմանագիրը, և եթե նրանց միջև համաձայնություն չլինի, ապա ակումբը կդադարեցնի բանակցությունները Սնեյդերի հետ: Այս դեպքում Սնեյդերն արդեն ձմռանը տրանսֆերի կհանվի:

Մարզական գործընկեր` SportArmenia.com