«Ազատ դեմոկրատները» հանդիպել են ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների հետ

Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, մամուլի խոսնակ, երիտասարդության հարցերով պատասխանատու Անժելա Խաչատրյանը հանդիպել են ԱՄՆ դեսպանատան գործերի հավատարմատար Բրյուս Դոնահյուի, քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի և քաղաքական հարցերով մասնագետ Տաթևիկ Մելիքյանի հետ:

Ինչպես հաղորդում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունից, հանդիպմանը քննարկվել է ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակը: Հանդիպման մասնակիցները խոսել են առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցերի, ՀՀ ժողովրդավարացման մարտահրավերների, ինչպես նաև քաղաքական և քաղաքացիական գործընթացներում երիտասարդության դերի բարձրացման մասին:

Մեկնաբանել