Տիմոշենկոյին Ուկրաինայի նախագահի թեկնածու են առաջադրել

Ուկրաինայի «Բատկիվշինա» միավորված ընդդիմությունը 2015թ․ նախագահական ընտրություններում միասնական թեկնածու է առաջադրել անազատության մեջ գտնվող նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը։

Համապատասխան որոշումը կայացվել է միավորված ընդդիմության ընդլայնված համաժողովին, որն այսօր ընթանում է Կիևում։

Տիմոշենկոյի թեկնածությունն առաջադրել է ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Արսենի Յացենյուկը։ Առաջարկը ստացել է համաժողովի մնացած մասնակիցների աջակցությունը և ընդունվել է միաձայն։

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն դատապարտված է յոթ տարվա ազատազրկման 2009թ․ Ռուսաստանի հետ գազային պայմանագրի ստորագրման ժամանակ պաշտոնական դիրքը չարաշահելու համար։ Նա իր պատիժը կրում է Խարկովի Կաչանովսկի գաղութում։ 2012թ․ մայիսից մեջքի խնդիրների պատճառով բուժվում է Խարկովի հիվանդանոցում։ Ընդդիմությունը Տիմոշենկոյի հետապնդումը համարում է քաղաքական, իշխանությունները դա հերքում են։

Մեկնաբանել