Android, iOS և Windows Phone օպերացիոն համակարգերում BitTorrent «հաճախորդների» ներբեռնումների քանակը գերազանցել է 10 մլն-ը, հաղորդում է The Next Web-ը` վկայակոչելով ընկերությունը հայտարարությունը:
Ֆայլերի համաժամանակյա փոխանակմամբ զբաղվող BitTorrent-ը սմարթֆոնների և պլանշետների համար ընդհանուր առմամբ ունի 6 հավելված. uTorrent/BitTorrent`Android-ի համար, uTorrent/BitTorrent Remote` կրկին Android-ի համար, uTorrent/BitTorrent Remote` iOS-ի համար, և uTorrent Remote` Windows Phone-ի համար:
Տպավորիչ է Android-ում uTorrent-ի ներբեռնումների թիվը` հատկապես, եթե հաշվի առնենք, որ ծրագիրը թողարկվել է սեպտեմբերին և դեռ բետա տարբերակով է օգտագործվում: Այն դարձել է առաջին լիարժեք տորենտ-հաճախորդը Android օպերացիոն համակարգի համար:
Android–ի համար նախատեսված BitTorrent-ը ներբեռնվել է 1,5 մլն անգամ, իսկ uTorrent-ը` միևնույն օպերացիոն համակարգի համար` 3,8 մլն անգամ:
Ընկերությունը չի հայտնում, թե կստեղծվեն արդյոք լիարժեք տորենտ-հաճախորդներ նաև iOS և Windows Phone օպերացիոն համակարգերի համար: