Արդեն հոգնել ենք Մոուրինյոյի հրաժարականի մասին խոսակցություններից. Կարանկա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Այտոր Կարանկան հայտնել է, որ միայն Ժոզե Մոուրինյոյին է հայտնի, թե երբ նա կհեռանա ակումբից:

Մի շարք անհաջողություններից հետո խոսակցություններ են պտտվում, որ պորտուգալացի մասնագետը կտեղափոխվի ՊՍԺ, սակայն «Ռեալի» նախկին պաշտպանը նշել է, որ ակումբում ոչ մեկը լուրջ չի ընդունում նման տեղեկությունները:

«Միակ մարդը, ով գիտի, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի, հենց մարզիչն է: Մենք արդեն հոգնել ենք այս թեմայով խոսելուց: Խոսակցություններին էլ ուշադրույթուն չենք դարձնում:

Ես արդեն երկուսուկես տարի է, ինչ աշխատում եմ Մոուրինյոյի հետ և եթե այս բոլոր խոսակցությունները լուրջ ընդունեի, ապա սա լավ ավարտ չէր ունենա», – Կարանկայի խոսքերն է մեջբերում Euro-football-ը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել