ՀՀ-ում որոշ ճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի հատվածում առկա է ձնաբուք, ցածր տեսանելիություն և քամու ուժգնացում:

Դժվարանցանելի է Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի «Տառեր» կոչվող հատվածը, ինչպես նաև Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհի և Երևան-Սևան ավտոճանապարհի 65-րդ կմ-ի հատվածները:

Հրշեջ-փրկարարների կողմից Ծիլքար գյուղի հատվածում` ձնաբքից, երթևեկելի հատված են դուրս բերվել «Ֆորդ Տրանզիտ» և «Օպել» մակնիշների ավտոմեքենաներ:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ի և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից: