Նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18-ին. այս մասին այսօր տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Այդ օրը, որ երկուշաբթի է, կհայտարարվի ոչ աշխատանքային:
Այսօրվա ԿԸՀ արտահերթ նիստում կհաստատվի Հանրապետության նախագահի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Հիշեցնենք, որ «Ընտրական օրենսգրքի» համաձայն, Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ:
Նախագահի թեկնածուները ԿԸՀ-ում գրանցվելու համար պիտի անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն քվեարկության օրվանից ոչ շուտ քան 55, և ոչ ուշ քան 45 օր առաջ: