Մովսիսյանի համար պայքարել են նաև Էվերտոնն ու Սթոք Սիթին

Յուրա Մովսիսյանին ձեռք բերելու համար Մոսկվայի «Սպարտակը», փաստորեն, մրցակցության մեջ է եղել Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող 2 ակումբների՝ «Էվերտոնի» և «Սթոք Սիթիի» հետ։ Այս մասին Gazeta.ru-ին հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Վալերի Հովհաննսիյանը։

«Մոտավորապես 2 ամիս առաջ սկսվեցին բանակցությունները։ «Սպարտակի» հետ բանակցությունները հարթ էին ընթանում, ոչ մի խնդիր չկար։ Ասեմ ուղիղ՝ Մովսիսյանը չափազանց մեծ պահանջարկ ունի։ Շատ ակումբներ են կապնվել «Կրասնոդարի» հետ, սակայն ամենաակտիվը «Սպարտակն» էր։ Մոսկովյան ակումբի մրցակիցներն էին անգլիական Պրեմիեր լիգայի ներկայացուցիչները՝ «Էվերտոնն» ու Սթոք Սիթին»», – ասել է Հովհաննսիյանը։

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված է եղել մոսկովյան մել այլ ակումբ՝ ԲԿՄԱ-ն, գործակալը պատասխանել է՝ «Առանց մեկնաբանության»։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել