Պատանեկան Չեմպիոնների լիգան՝ նոր մրցաշրջանից սկսած. ՈւԵՖԱ

Պատանեկան Չեմպիոնների լիգային կմասնակցեն մինչև 19 տարեկան ֆուտբոլիստները։ Այս մրցաշարը մեկնարկելու է 2013/14 մրցաշրջանում։ Ասյ մասին հայտնում է Goal.com-ը։

«Մենք ցանկանում էինք, որ պատանի ֆուտբոլիստները միջազգային ասպարեզում իրենց վարպետությունը ցույց տալու հնարավորություն ստանային։ Պատանեկան մրցաշարի չափանիշները կհամապատասխանեն Չեմպիոնների լիգայի չափանիշներին։

Կարծում եմ, որ մեր այս նախաձեռնությունը հավանության կարժանանա բոլոր ակումբների կողմից։ Դե իսկ մրցաշարից, ակնհայտ է, որ օգուտը մեծ է», – ասել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին։

Մեկնաբանել