Հովիկ Աբրահամյանը կմեկնի ՌԴ

ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ դեկտեմբերի 10-ին կմասնակցի «Ժամանակակից պառլամենտարիզմը և Ժողովրդավարության ապագան» թեմայով միջազգային խորհրդարանական համաժողովին, որի ընթացքում հանդես կգա ելույթով: