2016 թ. Օլիմպիադայի թենիսի մրցաշարի բրոնզե մեդալների համար խաղերը կարող են հանվել

Թենիսի միջագային ֆեդերացիայի (ITF) ղեկավարությունը դիտարկում է 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ թենիսի մրցաշարի կանոնների փոփոխությունը։ Այս մասին հաղորդում է Tennis World-ը։

Այսպես, Օլիմպիադայի ժամանակ կարող է հանվել 3-րդ սեթի թայ-բրեյքը։ Բացի այդ, չի բացառվում, որ բրոնզե մեդալների համար խաղերը ևս կարող են հանվել։ Այդ ժամանակ բրոնզե մեդալներ կստանան կիսաեզրափակիչում պարտված բոլոր մասնակիցները։

Հիշեցնենք, որ նման կանոններ գործել են 1988 թվականի Սեուլի Օլիմպիական խաղերի ժամանակ: