Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրում «Կուբանը» սեփական հարկի տակ չկարողացավ պարտության մատնել հետնապահներից մեկին` «Ալանիային»: Տանտերերը շատ ակտիվ սկսեցին հանդիպումը, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում թիմի բրազիլացի պաշտպան Զելաոն մրցակցին հարվածելու համար երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց:
Չնայած դրան` «Կուբանը» երկրորդ խաղակեսում շարունակում էր գրոհել, իսկ խաղադաշտում ամենաակտիվը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն էր, ով ոչ միայն կազմակերպում էր թիմի գրոհները, այլև օգնում էր պաշտպաններին:
Հանդիպման 80-րդ րոպեին Կոզլովի հեռացումից հետո «Կուբանը» մնաց 9 հոգով: 8 րոպե անց տանտերերը վտանգավոր գոտում տուգանային հարվածի իրավունք ստացան: Գնդակին մոտեցավ Օզբիլիսը, սակայն նրա հարվածը ցնցեց դարպասաձողը: Վերջին վայրկյաններին կրասնոդարյան ակումբին կարող էր հաղթանակ պարգևել Պոպովը, բայց նա հարմար դիրքից չկարողավ գրավել մրցակցի դրապասը: «Կուբանը» 2 կարևոր միավոր կորցրեց: