Բուֆոն. Այս մրցաշրջանում մեր օգտին ընդամենը մեկ մրցավարական սխալ եմ տեսել

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը վստահ է, որ վերջերս մրցավարական սխալների շուրջ ստեղծված խոսակցությունները շատացել են։

«Չեմ սիրում այսպիսի վիճաբանություններ, քանի որ տարբեր կարծիքներ են հնչում։

Այս մրցաշրջանում մեր օգտին ընդամենը մեկ մրցավարական սխալ եմ տեսել։ Երբեմն այդպիսի իրավիճակների շուրջ լարվածությունը սրանում է։

Մեզ արդար խաղ է հարկավոր, սակայն չեմ պատրաստվում դաստիարակի դեր կատարել։ Ծնողները չպետք է մտածեն, որ ես դաստիարակելու եմ իրենց երեխաներին»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում Rai-ը։

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել