Օզիլը գերազանց խաղաց. Կարանկա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Այտոր Կարանկան խոսել է Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Վալյադոլիդի» նկատմամբ տարած դժվարին հաղթանակի (3:2) մասին:

«Ստանդարտների ժամանակ 2 աններելի սխալ կարեցինք: Սակայն դա կարելի է համարել պահի թուլացվածություն: Կփորձենք մարզումների ժամանակ աշխատել, որպեսզի այլևս նման սխալները չկրկնվեն:

Ընդմիջումից հետո ստիպված եղանք մի քանի մարտավարական փոփոխություններ կատարել: Դրա հետ է կապված Նաչոյի փոփոխությունը, ում ցուցադրած խաղից գոհ ենք: Ցանկանում եմ առանձնացնել Օզիլի խաղը: Նա ոչ միայն 2 գոլի հեղինակ դարձավ, նաև հիանալի խաղաց գնդակով և առանց գնդակի», – Կարանկայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
 
Մարզական գործընկեր SportArmenia.com