Սիրիայում զինված բախումները նոր թափ են հավաքում

Սիրիայի ամբողջ տարածքում շարունակվում են զինված մարտերը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: Շաբաթ ուշ երեկոյան մարտերն ընթացել են Հալեպի արևմտյան թաղամասերում և իշխանական ուժերի պաշտպանության տակ գտնվող օդային պաշտպանության կառույցների մոտ: Համաձայն տարբեր տվյալների՝ զոհերի թիվը գերազանցել է 70-ը:

Ըստ որոշ աղբյուրների՝ մարտերը հասել են նաև Դամասկոսի օդանավակայանի մոտ: Ընդդիմադիր զինյալ ուժերը հայտարարել էին Դամասկոսի օդանավակայանն իրենց թիրախում պահելու մտադրության մասին:

Լիբանանում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը հրապարակել է Լիբանանում ապաստանած սիրիացիների թիվը` շուրջ 150 հազար: Նրանցից 91 հազարը գրանցվել են, մյուսները դեռ սպասում են գրանցման իրենց հերթին:

Մեկնաբանել