Ալեգրի. Չենք պատրաստվում Տորինոյին միավորներ նվիրել

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարծում է, որ իր թիմը կարող է դրական արդյունքի հասնել առանց մրցավարների օգնության:

«Եթե վերցնենք «Կատանիայի» հետ հանդիպումը, ապա երկրորդ խաղակեսում ամբողջությամբ գերազանցում էինք մրցակցին: Էլ-Շաարավիի գո՞լը: Նախ Ստեֆանն աչքի ընկավ օրենքի սահմաններում, իսկ հանդիպման ելքի վրա ազդեց Բարյենտոսի հեռացումը: Նրանք, ովքեր կարծում են, որ «Միլանը» հաղթում է մրցավարների օգնությամբ, սխալվում են:
«Տորինոյի» հետ բարդ հանդիպում է սպասվում: Նրանք պարտվել են վերջին մի քանի խաղերում, ուստի շատ են ցանկանում հաղթել: Սակայն մենք չենք պատրաստվում միավորներ նվիրել մրցակցին», – Ալեգրիի խոսքերը մեջբերում է Tuttosport-ը:

Նշենք, որ «Տորինո» – «Միլան» հանդիպումը տեղի կունենա այսօր Երևանի ժամանակով 18:00-ին:

Մարզական գործընկեր` SportArmenia.com