Իտալիայի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ

Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին պատրաստվում է հրաժարական տալ խորհրդարանի կողմից երկրի 2013թ. բյուջեի հաստատումից հետո, տեղեկացնում է Russia Today-ը։

Նման որոշում Մոնտին ընդունել նախագահ Ջորջո Նապոլիտանոյի և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ երկօրյա խորհրդակցությունից հետո։ Ազատ պաշտոնին հավակնում է Սիլվիո Բեռլուսկոնին, որը լքել էր նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնը ընդամենը մեկուկես տարի առաջ։

Իտալիայի վարչապետի՝ իր պարտականություններից հրաժարվելու մասին փաստաթուղթը հրապարակվել է Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի հետ քաղաքական գործչի երկարատև հանդիպումից հետո, որը կայացել է շաբաթ օրը Հռոմում։

Հայտարարությունում ասվում է, որ Մոնտին համաձայն է կատարել վարչապետի պարտականությունները մինչ այն պահը, երբ խորհրդարանականները կհաստատեն երկրի բյուջեն։

Փորձագետների կարծիքով՝ վարչապետի որոշման վրա ազդել է նաև Բեռլուսկոնիի ցանկությունը` մասնակցել 2013թ. խորհրդարանական ընտրություններում։ Նա հայտարարել է, որ «ոչ մի րոպե անգամ» չի կարոտել Իտալիայի վարչապետի աթոռը, սակայն պատրաստ է վերադառնալ քաղաքականություն՝ «պատասխանատվության զգացումից դրդված»։ Քաղաքական գործիչն ավելի քան վստահ է իր հաղթանակում։

Մեկնաբանել