Բերլուսկոնին պաշտպանել է Յուվենտուսի մարզչին

«Միլանի» նախագահ Սիլվիո Բերլուսկոնին պաշտպանել է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին` կասկածի տակ դնելով նրա որակազրկման օրինականությունը:

«Ես տեղյակ չեմ այդ իրավիճակի մանրամասներին, սակայն զարմանալի չէր լինի, եթե Կոնտեն լիներ նրանցից մեկը, ում հետապնդում են սպորտային իշխանությունները», – Բերլուսկոնիի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ պայմանավորված խաղերի գործող ծագած սկանդալի պատճառով Կոնտեն որոկազրկվել էր 10 ամսով, սակայն հետագայում այն կրճատվեց մինչև 4 ամիս: Արդեն այսօր կայանալիք «Պալերմոյի» հետ հանդիպման ժամանակ իտալացի մասնագետը կարող է թիմի գործողությունները ղեկավարել պահեստայինների նստարանից:

Մարզական գործընկեր SportArmenia.com