«Մանչեսթեր Յունայթեդը», արտագնա խաղում առավելության հասնելով «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ, ընդհատեց մրցակցի սեփական հարկի տակ անպարտելիության շարքը, որը Պրեմիեր լիգայում կազմում էր 37 հանդիպում։
Լավագույն սերիան պատկանում է «Չելսիին», որը սեփական հարկի տակ չէր պարտվում 86 հանդիպում անընդմեջ՝ 2004-ից 2008 թվականն ընկած ժամանակահատվածում։
«Սիթին» վերջին անգամ սեփական հարկի տակ պարտություն էր կրել 2010 թվականի դեկտեմբերի 20-ին «Էվերտոնից»։