Մանչեսթեր Սիթին երկու տարի չէր պարտվել սեփական հարկի տակ

«Մանչեսթեր Յունայթեդը», արտագնա խաղում առավելության հասնելով «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ, ընդհատեց մրցակցի սեփական հարկի տակ անպարտելիության շարքը, որը Պրեմիեր լիգայում կազմում էր 37 հանդիպում։

Լավագույն սերիան պատկանում է «Չելսիին», որը սեփական հարկի տակ չէր պարտվում 86 հանդիպում անընդմեջ՝ 2004-ից 2008 թվականն ընկած ժամանակահատվածում։

«Սիթին» վերջին անգամ սեփական հարկի տակ պարտություն էր կրել 2010 թվականի դեկտեմբերի 20-ին «Էվերտոնից»։

Մեկնաբանել