Սնեյդերը կտեղափոխվի ՊՍԺ

ՊՍԺ-ն սկզբունքային համաձայնության է եկել «Ինտերի» հետ թիմի հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի տեղափոխության հարցում:

28-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Ինտերի» հետ և պատրաստ է տեղափոխվել այլ ակումբ:

Ինչպես պնդում է SportMediaset-ը, Սնեյդերը «Ինտերից» ՊՍԺ կտեղափոխվի հունվարին: Ֆրանսիական ակումբը Հոլանդիայի ընտրանու կիսապաշտպանին կառաջարկի պայմանագիր մինչ 2016 թվականը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 6 մլն եվրո: Տրանսֆերի արժեքը չի նշվում:

Մեկնաբանել