Մեսսին` պատմական ռեկորդի հեղինակ. Բարսելոնան հաղթում է Բետիսին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Բետիսին» և վաստակած 43 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել Պրիմերայի մրցաշարային աղյուսակը:

Այս խաղը հատուկ տեղ կզբաղեցնի ֆուտբոլի պատմության մեջ, քանի որ Լիոնել Մեսսին դարձավ դուբլի հեղինակ` 2012 թվականի ընթացքում խփելով իր 86-րդ գոլը և շրջանցելով Գերդ Մյուլլերի անգերազանցելի թվացող ռեկորդը: Հիշեցնենք, որ գերմանացին 1972 թվականին դարձել է 85 գոլի հեղինակ:

«Բետիս» – «Բարսելոնա»` 1:2

0:1 – Մեսսի (16′), 0:2 – Մեսսի (25′), 1:2 – Կաստրո – (39′)

Մարզական գործընկեր` SportArmenia.com

http://www.dailymotion.com/video/xvqjhq_betis-0-1-barcelona_sport

http://www.dailymotion.com/video/xvqjlr_betis-0-2-barcelona_sport

http://www.dailymotion.com/video/xvqjse_betis-1-2-barcelona_sport