Apple-ը և Google-ը դաշինք են կազմել՝ Kodak-ի արտոնագրերը գնելու նպատակով

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը և Google որոնողական հսկան դաշիքն են ստեղծում լուսանկարչական տեխնիկայի խոշոր արտադրող Kodak-ի արտոնագրերի պորտֆելի գնման նպատակով, որի համար պատրաստ են վճարել ավելի քան $500 մլն: Ավելի վաղ ընկերությունները փորձել են պորտֆելը ձեռք բերել առանձին-առանձին, հաղորդում է Bloօmberg-ը:

Շուրջ 1100 արտոնագիր ընդգրկող պորտֆելըը վաճառքի է հանվել այս տարի ամռանը: Այս ժամանակ Apple-ը և Google-ը փորձեցին արտոնգարրերը առանձին-առնաձին գնել՝ գլխավորելով երկու մրցակից խմբեր: Apple-ի խմբում էին նաև ամերիկյան Microsoft և Intellectual Ventures Management ընկերությունները: Google-ի խմբում ընդգրկված էին Android գործառնական համակարգով սմարթֆոնների արտադրող RPX-ը և Asianը: Երկու հսկաների հնարավոր դաշինքի մասին առաջին անգամ հաղորդվել է այս տարվա ամռանը:

Սկզբնապես Kodak-ը իր պորտֆելը գնահատել էր $2,21- $2,57 մլրդ: Փորձագետների կարծիքով՝ արտոնագրերի իրական գինը զգալիորեն ցածր է: Այս տարի ամռանը խմբերից յուրաքանչյուրը պորտֆելի դիմաց առաջարկում էր $500 մլն:

Սմարթֆոնների շուկայում մրցակիցներ համարվող Apple և Google-ի համագործակցությունը կարող է արտասովոր թվալ, սակայն, ըստ փորձագետների, նմանատիպ կարճաժամկետ գործակցությունը բնորոշ է արտոնագրերի վաճառքի գործընթացին: Անցած տարի Apple-ը, Microsoft-ը և Blackberry սմարթֆոնների արտադրող կանադական Research in Motion-ը ընկերությունների դաշիքնը գնել էր կանադական Nortel Networks-ի շուրջ $4,5 մլրդ-ի արտոնագիր:

Արտոնագրերի գործարքներում մասնագիտացած ամերիկյան IP Offerings ընկերության փորձագետ Ռիչարդ Էրլիկմանի կարծիքով՝ Apple-ը և Google-ը որոշել են միավորել իրենց ուժերը՝ Kodak-ի արտոնագրերի արժեքը նվազեցնելու համար:

Ընթացիկ տարվա հունվարին Kodak-ը սկսել է վերահսկվող սնանկացման գործընթացը: Այդ պահի դրությամբ ընկերության պարտքերը կազմել են $6,8 մլրդ: Սնանկացման գործընթացով նախատեսվող վերակառուցման շրջանակում ընկերությունը մտադիր է վաճառել իր արտոնագրերի մի մասը: Kodak-ը արտոնագրեր առաջին անգամ փորձել է վաճառել 2011թ. ամռանը՝ ընկերության վնասները փոխհատուցելու նպատակով:

Նոյեմբերին Kodak-ը $793 մլն-ի վարկի ստացման շուրջ պայմանվորվածություն է ձեռք բերել, որի հիմնական պայմանը ընկերության կողմից $500 մլն-ի արտոնագրերի վաճառքն է: Kodak-ը մտադիր է սնանկացումից դուրս գալ 2013թ. առաջին կեսին:

Մեկնաբանել