Մեքսիկայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել է ինը մարդ, որոնց թվում՝ Մեքսիկայում և ԱՄՆ-ում հայտնի երգչուհի Ջենի Ռիվերան: Այս մասին միջազգային լրատվամիջոցներին տեղեկացրել է Մեքսիկայի Նուեվո Լեոն նահանգի ներկայացուցիչը:
Ջենի Ռիվերան մեքսիկական ծագումով այն եզակի երգչուհիներից էր, որին հաջողվել է մեծ ճանաչում ձեռք բերել ինչպես Մեքսիկայում, այնպես էլ ԱՄՆ-ում, որտեղ նա մշտապես հավաքել է մեծ համերգային դահլիճներ: «Մեքսիկայի ձայնը», ինչպես նրան հաճախ կոչում էին, վաճառել է ավելի քան 15 մլն ձայնագրություն: Ժողովրդական երգերի կատարող Ռիվերան բազմաթիվ սկսնակ կատարողների համար ճանապարհ է հարթել դեպի շոու բիզնես:
Learjet 25 ինքնաթիռը ուղևորվում էր Մոնթերեյից Տոլուկու (Մեխիկոյից ոչ հեռու), երբ Նուեվո Լեոնի տարածքում հանկարծ անհետացել է ռադարների էկրաններից: