Սեսկ Ֆաբրեգասն այս տարի այլևս չի խաղա

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը 2012 թվականին այլևս չի վերադառնա խաղադաշտ։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Ֆուտբոլիստը կոնքի մկանի վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել 3-4 շաբաթով։

Հարձակվողական ոճի կիսապաշտպանն այդ վնասվածքը ստացել է երեկ կայացած «Բետիսի» հետ հանդիպման ժամանակ և արդեն հանդիպման 10-րդ րոպեին փոխարինվել։

Վնասվածքի պատճառով նույնպես կարող է շարքից դուրս մնալ թիմի ավագ Կարլես Պույոլն, ով աջ ոտքում ունեցած ցավերի պատճառով չի մասնակցել 2-րդ խաղակեսին։

Մարզական գործընկեր` SportArmenia.com