Տ. Սարգսյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյարագոսայի հետ, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Տ.Սարգսյանն ու Ա.Վիյարագոսան քննարկել են համագործակցության հեռանկարները, պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի  համագործակցության ծրագրեր մշակելով:

Պաշտոնական հանդիպմանը հետևել է ընդունելություն ի պատիվ ՀՀ վարչապետի Լոս Անջելեսի քաղաքապետի անունից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Զոն Հեֆերնը, վարչապետի գլխավորած պատվիրակության կազմի պաշտոնատար անձիք:

Նույն օրը Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ ՀՅԴ և քույր կազմակերպությունների ներկայացուցիչներին: