Google+-ն ունի կես միլիարդ օգտատեր

Google-ի ղեկավարությունը շարունակում է տեղեկացնել Google+ սոցցանցի օգտատերերի արագ աճի մասին: Վերջին տվյալների համաձայն` սոցցանցն ունի 500 մլն-ից ավել գրանցված օգտատեր, որոնց ակտիվությունը սակայն դեռ ցածր է: Իր նորությունների ժապավենում հաղորդագրություններ է հրապարակում 135 մլն օգտատեր , իսկ Google+1 հրամանից ակտիվորեն օգտվում է 235 մլն մարդ:

Միաժամանակ՝ նոր ցուցանիշների հրապարկմանը զուգահեռ՝ սոցցանցում ներկայացվել է փորձնական գործառույթ՝ Google+ «գործընկերությունը», որը նման է Facebook սոցցանցի խմբավորումների գործառույթին, որի շնորհիվ Google-ի օգտատերերը հնարավորություն ունեն միանալ տարբեր խմբերի, միասին քննարկել նորություններ, փոխանակվել տեղեկատվություն, մասնակցել տեսահանդիպումների:

Այժմ Google+ «գործընկերությունը» գործում է միայն վեբ-տարբերակով: Ծառայության բջջային տարբերակը դեռ հասանելի չէ:

Մեկնաբանել