Հենրիխ Մխիթարյանն` Ուկրաինայի լավագույն լեգիոներ

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Ուկարինայում հանդես եկող լավագույն լեգիոներ:

«Ուկրաինական ֆուտբոլ» (Украинский футбол) թերթը տարեվերջին քվեարկության միջոցով որոշել է Ուկրաինայի լավագույն ֆուտբոլիստին, լեգիոներին, մարզչին, դարպասապահին և մեկնաբանին:

2012 թվականի Ուկրաինայի լավագույն լեգիոնական կոչմանն է արժանացել Մխիթարյանը: Իսկ Միրչա Լուչեսկուն, ով գլխավորում է «Շախտյորը», ճանաչվել է լավագույն մարզիչ: «Շախտյորի» դարպասապահ Անդրեյ Պյատովն էլ լավագույնն է իր դիրքում:

«Դնեպրի» կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկան ճանաչվել է Ուկրաինայի լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է UNN-ը:

Մեկնաբանել