Ս․Օհանյանը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

2012թ. դեկտեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով այսօր Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից, նիստում կքննարկվեն օրակարգում ընդգրկված ԱՊՀ շրջանակում ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող շուրջ երեք տասնյակ  հարցեր:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա ԱՊՀ անդամ պետությունների իր գործընկերների հետ, կստորագրվեն երկկողմ համագործակցության 2013թ. ծրագրերը: