Հայաստանում մարդու իրավունքների խախտումը համակարգային է․ Ավետիք Իշխանյան

Սիվիլիթաս հիմնադրամում քիչ առաջ ավարտվեց Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառում-ցուցահանդեսը, որին ներկա էին մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անհատներ և հասարակական կազմակերպություններ:

Իրավապաշտպան գործունեություն ծավալող Հայաստանի «Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ Հայաստանում մարդու իրավունքների խախտումը համակարգային բնույթ է կրում: «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Հովհաննիսյանն էլ ասաց, որ Հայաստանում իրավունքների պաշտպանությունն ընթանում է երկու ուղղություններով՝ կյանքի իրավունքի համար պայքարողներ և բռնության դեմ պայքարողներ:

Լրագրող Արման Սուլեյմանյանի կարծիքով՝ այս ոլորտում որոշակի հաջողությունների հասնելու համար անհարժեշտ է իրավապաշտպան կազմակերպությունների և լրագրողների համագործակցությունը:

«Օրակարգ» թերթի խմբագիր Կարեն Հարությունյանը, անդրադառնալով խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքին, նշեց, որ Հայաստանում դեռ երկար ճանապարհ կա անցնելու խոսքի իրական ազատություն ունենալու համար:

Ելույթներ հնչեցին նաև կանանց իրավունքների ոտնահարման, բնապահպանության ոլորտում մարդու իրավունքների խախտման, ազատ տեղաշարժի և ընտրության իրավունքի վերաբերյալ:

Մեկնաբանել