Intel-ի գործադիր տնօրեն Փոլ Օտելինին 2013թ. մայիսին լքում է իր պաշտոնը: Վերջին հարցազրույցներից մեկում Օտելինին նշել է, որ ինքը չի կարող ընտրել իր իրավահաջորդին, որը, նրա կարծիքով, կլինի ընկերության աշխատակիցներից մեկը:
«Ես չափազանց հանգիստ եմ վերաբերվում նրան, որ գործադիր տնօրենի թեկնածուն լինի ընկերության աշխատակիցներից մեկը: Մեր փորձը վկայում է, որ վարձու աշխատակիցների համեմատ ընկերության մասնագետներն ավելի նպատակահարմար են նմանատիպ փոփոխությունների համար»,- ասել է նա՝ հիշեցնելով HP-ի բացասական փորձը:
Օտելինիի կարծիքով՝ նոր աշխատակցին մոտ երկու տարի հարկավոր կլինի՝ հասկանալու ընկերության ներքին մշակույթը, մարդկանց և աշխատանքի բնույթը:
Փոլ Օտելինիի օրոք Intel-ը կայուն աճ է արձանագրել, սակայն ընկերության արտադրանքը զիջել է բջջային հեռախոսների շուկայում ARM չիպեր արտադրողին, ինչը պատճառ է դարձել նրա հրաժարականի համար: