Իսպանական Marca-ն ներկայացրել է վերջին օրերի ֆուտբոլային գլխավոր թեմաներից մեկին վերաբերող հետաքրքիր վիճակագրություն։ Արդեն շատ է գրվել, որ երեկ «Բետիսի» հետ խաղում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին սահմանել է ևս մեկ ռեկորդ՝ մեկ օրցուցային տարում դառնալով 86 գոլի հեղինակ։
Նույն օրը մեկ այլ ֆուտբոլիստ՝ Ռադամել Ֆալկաոն, «Ատլետիկոյի» կազմում 5 գնդակ է ուղարկել «Դեպորտիվոյի» դարպասը։ Իսպանական պարբերականը գրում է, որ Մեսսին և Ֆալկաոն միասին այս մրցաշրջանում դարձել են 39 գոլի հեղինակ (23 և 16 հապատասխանաբար)։ Սա ավելին է, քան, օրինակ, Մադրիդի «Ռեալի»՝ 2012/13 մրցաշրջանում խփած գոլերի քանակը (37 գոլ)։ Առհասարակ, բացի «Բարսելոնայից» Լա լիգայում ոչ մի թիմ ավելին չի խփել, քան արգենտինացին և կոլումբիացին մասին։
Ի դեպ, կիրակի օրը՝ դեկտեմբերի 16-ին «Բարսելոնան» և «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում «ՆոուԿամպում» կմրցեն միմյանց դեմ։