Ռամոսը մեր թիմի առաջատարներից է. Պերես

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը երեկ գովեստի խոսքեր է ասել իր թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի հասցեին։ Պերեսը ներկա է գտնվել Ռամոսի գրքի շնորհանդեսին։

«Ռամոսը մեր թիմի առաջատարներից և ավագներից մեկն է և հաջողության է հասել շնորհիվ իր մեծ սրտի, աշխատասիրության, ընկերության ոգու, տաղանդի և հավակնությունների։ Նա մի մարդ է, ով երբեք չի հանձնվում։ Ռամոսը հասել է աներևակայելի բարձունքների նաև Իսպանիայի հավաքականի կազմում։ «Ռեալի» ներկայացուցիչները և երկրպագուները հպարտանում են այս ֆուտբոլիստով, նրա նվիրվածությամբ, պայքարի ցանկությամբ և հաղթանակների հասնելու կամքի դրսևորմամբ», – ասել է Պերեսը։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Մեկնաբանել