Ամերիկյան Morgan Stanley բանկը որոշել է աստիճանաբար փակել բիզնեսը Պարսից ծոցում: Այսպես՝ առաջիններից մեկը պաշտոնից հեռացել է բանկի միաձուլումների և կլանումների՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի գծով տնօրեն Պիտեր Ֆորտը։
Ֆորտը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատել է ավելի քան ինը տարի՝ խորհրդատվություն տրամադրելով բարձր դասի հաճախորդներին: Դեռևս հստակ չէ՝ Ֆորտը կշարունակի աշխատել բանկում, թե կտեղափոխվի Պարսից ծոցի տարածաշրջանում գործող մեկ այլ ֆինանսական կազմակերպություն։
Ներկայում մի շարք բանկեր փակում են բիզնեսը Պարսից ծոցի երկրներում՝ չնայած բարձր շահութաբերությանը և հաճախորդների կարգավիճակին: Բանկերի այս որոշումները պայմանավորված են հիմնականում ֆինանսական դժվարություններով, որոնք իրենց հերթին հանգեցնում են ծախսերի կրճատման ու երկար տարիների հաճախորդներից հրաժարման։