Սա քո մեղքն է. Ռոբերտո Մանչինին` Ջո Հարթին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունից հետո լուրջ դժգոհություն է հայտնել իր ֆուտբոլիստների խաղի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ այդ օրը «Սիթին» գնդակ է բաց թողել խաղի ավելացված ժամանակում (2։3)։ The Sun-ի տեղեկություններով՝ Մանչինին բուռն դժգոհություն է հայտնել Ջո Հարթի խաղի վերաբերյալ։

«Հարթ, սա քո մեղքն է», – բղավել է նա, որից հետո հերթը հասել է Բալոտելիին, Կարլոս Տևեսին և Սամիր Նասրիին։ Նույն աղբյուրի համաձայն՝ Մանչինին խելագարի պես քայլել է հանդերձարանում, սակայն ամենաշատը բարկացած է եղել հենց դարպասապահի գործողություններից։

Մեկնաբանել