«Անժիի» հարձակվող Սամուել Էտո’Օն գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի հասցեին։
«Ինձ համար Մեսսին Աստված է՝ և՛ որպես մարդ, և՛ որպես ֆուտբոլիստ։ Հույս ունեմ՝ նրան կհաջողվի Արգենտինայի հավաքականի հետ հաղթել Աշխարհի առաջնությունը։
Կխնդրեմ Աստծուն, որ նրան տա այդպիսի հնարավորություն, չէ՞ որ նա իմ աչքերի առաջ է մեծացել», – կամերունցի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։