Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Հրաչյա Հովակիմյանը

ՀՀ բնապահանության նախարար Արամ Հարությունյանի 335-Ա հրամանով 2012թ. դեկտեմբերի 10-ին Հրաչյա Հովակիմյանը ժամանակավորապես նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով տնօրենի նշանակումը, հաղորդում են բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Նշանակումը կատարվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մաս, ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 30-ի N925 որոշմամբ հաստատված «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի կանոնադրության 19-րդ կետով և Հրաչյա Հովակիմյանի անձնական դիմումի հիման վրա:

Հրաչյա Հովակիմյանը աշխատել է 1992-1994 թթ. Խոսրովի պետական արգելոցում որպես պահպանության գծով փոխտնօրեն: 1994-2004 թթ. զբաղեցրել է ղեկավար պաշտոններ «Հայանտառ» պետական ձեռնարկությունում: 2004թ.` ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ: 2006-2007 թթ.` ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական: 2007-ից զբաղվել է մասնավոր գործունեությամբ:

Հրաչյա Հովակիմյանը 1983-1988 թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում և ստացել տնտեսագետի որակավորում:

Մեկնաբանել