«Օլիվերն ու Բենջին» մուլտֆիլմից հետո սկսեցի ֆուտբոլ խաղալ. Տորես

«Չելսիի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը հայտարարել է, որ ճապոնական մուլտֆիլմ դիտելուց հետո է որոշել դառնալ ֆուտբոլիստ։

«Հիշում եմ՝ երբ փոքր էի, դպրոցում բոլորը նայում էին ֆուտբոլի մասին մի ճապոնական մուլտֆիլմ՝ «Կապիտան Ցուբասա»։ Իսպանիայում այդ սերիալը կոչվում էր «Օլիվերն ու Բենջին»։ Այն պատմում էր 2 երիտասարդ ֆուտբոլիստների մասին, ովքեր հայտնվում են հավաքականում, նվաճում աշխարհի չեմպիոնի կոչումը և տեղափոխվում Եվրոպա՝ «Բարսելոնա» և «Բավարիա»։ Դա յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է։

Այդ մուլտֆիլմից հետո սկսեցի ֆուտբոլ խաղալ։ Ինձ դուր է գալիս այդ սերիալը։ Ցանկանում եմ լինել Օլիվերը, քանի որ Բենջին դարպասապահ էր», – Տորեսի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

Մեկնաբանել