Gmail-ի բնականոն աշխատանքը վերականգնված է

Google-ը պաշտոնապես հայտարարել է, որ Gmail էլեկտրոնային փոստի բնականոն աշխատանքը վերականգնված է: Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 10-ին, Gmail-ի բազմաթիվ օգտատերեր դժգոհել էին էլ. փոստի աշխատանքների խափանումից:

Աշխատանքների վերականգնման մասին հայտարարությունը տեղադրված է Gmail-ի պաշտոնական կայքում, որում ընկերությունը հայցում է օգտատերերի ներողամտությունը պատճառած վնասների համար:

Խնդիրներ են նկատվել նաև ֆայլերի պահպանման համար նախատեսված Google Drive ծառայությունում, Google Docs-ում և Google Play օնլայն խանութում: Խափանումներ էին աարձանագրվել նաև Google Chrome բրաուզերում, որը համարվում է ամենահուսալի բրաուզերներից մեկը:

Մեկնաբանել