ՀԿԵ-ն բարձրացնում է բեռնափոխադրումների սակագները

Հաստատված է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ երկաթուղային բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունը 2013թ. համար, որը մշակված է ԱՊՀ մասնակից երկրների երկաթուղիների միջազգային բեռնափոխադրումների սակագնային քաղաքականության հիման վրա:

2013թ. հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ միջազգային բեռնափոխադրումների ժամանակ կիրառվելու է շվեյցարական ֆրանկ-ԱՄՆ դոլար հաշվարկման գործակիցը՝ 0,94 չափով՝ 2012թ. 4-րդ եռամսյակում կիրառվող 0,97-ի դիմաց:

Այսպիսով` 2013թ. 1-ին եռամսյակում միջազգային բեռնափոխադրումների սակագները 2012թ. 4-րդ եռամսյակի հետ համեմատ կաճեն 3%-ով: Ղեկավար մարմնի որոշման համաձայն` վերջին 3 տարիների ընթացքում առաջին անգամ կաճեն նաև բեռնափոխադրումների սակագները տեղական հաղորդակցությունում:

Գնաճային ճնշումներին դիմակայելու, Հայաստանի տնտեսական զարգացմանը և տեղական արտադրության ապրանքների արտահանմանը նպաստելու համար ՀԿԵ-ն կիրառելու է բեռնափոխադրումների նվազեցման (շտկման) գործակիցները: Դա թույլ կտա պահպանել սակագները միջազգային բեռնափոխադրումների համար 2012թ. 4-րդ եռամսյակի մակարդակի վրա:

Հաշվի առնելով բոլոր փոփոխությունները՝ սակագների աճը 2013թ. 1-ին եռամսյակում միջազգային հաղորդակցությունում կկազմի 1%, իսկ տեղական հաղորդակցությունում՝ 10%: