ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 12-ին հանդիպել է ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկին: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը նախագահ Սերժ Սարգսյանի անունից Մասաչուսեթսի նահանգապետին է փոխանցել Մխիթար Գոշի մեդալը:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Պատրիկ Դեվալին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանի կառուցման գործում ցուցաբերած աջակցության համար։
Նահանգապետը վարչապետին խնդրել է իր երախտագիտության խոսքերը հայտնել ՀՀ նախագահին շքանշանի համար։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են համագործակցության հեռանկարները: Մասաչուսեթսի նահանգապետը բարձր է գնահատել հայ համայնքի դերն ու ներգրավվածությունը նահանգի կյանքում:
Հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանն այցելել է Բոստոն քաղաքի Հայկական ժառանգության պուրակ և ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։