Փոլ Մակքարթնին երգել է Nirvana-ի հետ

Բրիտանական The Sun-ը գրել էր, որ Նյու Յորքի Madison Square Garden-ում կայանալիք բարեգործական համերգի շրջանակում Փոլ Մակքարթնին հանդես կգա Nirvana խմբի նախկին մասնակիցներ Դեյվ Գրոլի, Քրիս Նովոսելիչի և Փեթ Սմիրի հետ: Թերթը տեղեկացրել էր, որ Մակքարթնին և Nirvana-ի անդամները գաղտնի փորձ են արել:

Նորությունն արագ սենսացիա դարձավ: Համացանցում քննարկվում էր կայանալիք համերգի երգացանկը և այն, թե արդյոք «էքս Բիթլը» կկատարի, ասենք, «Smells Like Teen Spirit» երգը:

Ենթադրություններն իրականություն են դարձել: Բարեգործական երեկոյի ավարտին, որի ժամանակ ելույթ են ունեցել Rolling Stones-ը, Էրիկ Քլեփթոնը, Bon Jovi-ն, բեմ է դուրս եկել Փոլ Մակքարթնին: Կատարելով մի քանի երգ The Beatles-ի և սեփական երգացանկերից՝ նա բեմ է հրավիրել Nirvana-ի մասնակիցներին: Երաժիշտները ցնցել են հավաքվածներին միասին կատարելով Cut Me Some Slack երգը: