«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Արթուր Սմբատյանի բողոքի փաստի առթիվ ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն առաջին հրապարակումից անմիջապես հետո, հաղորդում են արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից:
Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Արթուր Սմբատյանի բողոքը, իսկ այսօր նաև նրա մոր՝ Ռոզա Սարդարյանի նամակն այն մասին, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը «տարբեր պատճառաբանություններով մերժում է դատապարտյալին ընդգրկել «Մետադոն» կոչվող ծրագրում»:
«Մետադոնային փոխարինող բուժման» ծրագրի մեջ ընդգրկված անձը պարտավորվում է բուժման ողջ ընթացքում առանց բժշկի նշանակման չօգտագործել որևէ թմրամիջոց կամ հոգեմետ նյութ: