Ռուսական Yota Devices տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է ռուսական առաջին սմարթֆոնի` YotaPhone-ի թողարկման մասին:
Նշվում է, որ գաջեթը կունենա երկու էկրան` հիմնական` LCD և երկրորդային` E-Ink, որոնք փոխգործակցում են:
YotaPhone-ը աշխատում է Android 4.2 Jelly Bean օպերացիոն համակարգով: Այն կշռում է 140 գր: Հաստությունը 10 մմ է:
Հեռախոսը հագեցած է Snapdragon S4 պրոցեսորով` 1,5 Գհց հաճախականությամբ, 12 Մգպ տեսախցիկով:
Ռուսաստանում սմարթֆոնը կթողարկվի 2013թ. 3-րդ եռամսյակում, իսկ մյուս երկրներում`հաջորդ տարվա 4-րդ եռամսյակում: