Yahoo!-ն թարմացրել է իր էլեկտրոնային փոստը Android, iOS, Windows 8 և վեբ օպերացիոն համակարգերի համար:
Ընկերության պաշտոնական հաղորդագրության համաձայն` Yahoo!-ի նոր էլփոստն ավելի արագ է աշխատում: Կատարվել են նաև դիզայնի փոփոխություններ:
Android-ի համար նախատեսված նոր Yahoo! Mail-ը կարելի է բեռնել Google Play-ից, Apple-ի բջջային ծրագիրը` App Store-ից, Windows 8-ինը` Windows Store-ից: Ծրագրի վեբ օգտագործողներին ևս հասանելի է Yahoo!-ի նոր փոստը` mail.yahoo.com-ի միջոցով: