Այսօր` ժամը 16:05-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում` Էռնեկյանի «Տեռաս դե Արմենիա. Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի տարածքում, հայտնաբերվել է ականանման առարկա:
Ինչպես հաղորդում են արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: