Russia Today-ը սկսել է հեռարձակումը Վրաստանում

Ռուսական Russia Today տեղեկատվական հեռուստաալիքը սկսել է շուրջօրյա հեռարձակումները Վրաստանում՝ այս երկրի կաբելային հեռուստատեսության առաջատար օպերատորներից մեկի՝ «Սիլկնեթ» -ի ցանցում, որի հեռուստադիտողների թիվը գերազանցում է 200 հազ.-ը և ամսական ավելանում է առնվազն 10 հազ.-ով, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

«Մենք ուրախ ենք, որ մեր հեռուստաալիքը ներկայում հեռարձակվելու է նաև Վրաստանում: Հեռարձակման ցանցի ընդլայնումը մեր առաջնահերթություններից է: Հաշվի առնելով RT-ի՝ որպես տեղեկատվության այլընտրանքային աղբյուրի օրեցօր աճող հեղինակությունը, կաբելային օպերատորները մեծ հաճույքով են մեզ կապուղի տրամադրում: Հույս ունենք, որ Վրաստանում հեռուստադիտողները մեղ կգնահատեն այնպես, ինչպես ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում են մեզ գնահատել, որտեղ RT-ն առաջատար դիրքեր ունի», -ասել է հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը:

Միջազգային RT հեռուստաալիքը, որը Մոսկվայի և Վաշինգտոնի իր ստուդիաներից անգլալեզու, իսպանալեզու և արաբալեզու շուրջօրյա հեռարձակումներ ունի, հասանելի է 550 մլն հեռուստադիտողների ամբողջ աշխարհում:

Մեկնաբանել