Ռեալի նախգահը վստահում է Մոուրինյոյին

Ինչպես պնդում է Football Espana-ն, Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահում է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը մեծ ճնշման տակ է ընկել ներքին առաջնությունում թիմի վատ ելույթներից հետո։ Սակայն այսօր կայանալիք միջոցառման ժամանակ, որի շրջանակներում պարգևատրվելու են իրենց կյանքի 25, 50 և 60 տարիները «Ռեալին» նվիրած մարդիկ, Պերեսը հանդես է գալու հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Մոուրինյոյի։

Մեկնաբանել