Անուշ Սեդրակյանը ԱՄՆ Պետդեպի փոխքարտուղարի հետ քննարկել է ՀՀ ներքաղաքական հարցեր

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի փոխքարտուղար Թոմաս Մելիայի և նրա գլխավորած պատվիրակության հետ. հաղորդում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ներքաղաքական զարգացումները, մասնավորապես, առաջիկա նախագահական ընտրություններին վերաբերվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական մարտահրավերներին:

Մեկնաբանել